Հոդված 66. Հարկային գործակալի պահած շահութահարկի գումարների վճարման և հաշվարկների ներկայացման ժամկետները
Հոդված 66. Հարկային գործակալի պահած շահութահարկի գումարների վճարման և հաշվարկների ներկայացման ժամկետները
Սույն օրենքի 64 հոդվածի համաձայն պահված (գանձված) շահութահարկի գումարը հարկային գործակալը պարտավոր է ոչ ռեզիդենտին եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ վճարել բյուջե: Ընդ որում, հարկային գործակալը պարտավոր է տարին մեկ` հաջորդ տարվա փետրվարի 20-ից ոչ ուշ, սահմանված ձևով ներկայացնել ամփոփ հաշվարկ իր գտնվելու (հաշվառման) վայրի հարկային տեսչության մարմին` անցած տարում ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին (ամսական կտրվածքով):
Հարկային գործակալը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ամփոփ հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային տեսչության մարմիններ ներկայացնել ճշտված հաշվարկ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:
(66-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.01 ՀՕ-286, փոփ., խմբ. 22.12.10 ՀՕ-210-Ն)