Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-06-13-ից մինչև 2016-06-18։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ IV · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 13. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված (կառուցված, մշակված) ոչ ընթացիկ ակտիվների վրա կատարված ծախսերը և դրանց սպասարկման ծախսերը

գործել է մինչև 2016-06-18Բացել ARLIS-ում

Հոդված 13. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված (կառուցված, մշակված) ոչ ընթացիկ ակտիվների վրա կատարված ծախսերը և դրանց սպասարկման ծախսերը

(վերնագիրը խմբ. 19.12.12 ՀՕ-238-Ն)

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`

1) սեփականության իրավունքով հարկատուին պատկանող կամ վարձակալությամբ (այդ թվում` լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով` դրանց կատարման տարվա ընթացքում.

2) սեփականության իրավունքով հարկատուին պատկանող կամ վարձակալությամբ (այդ թվում` լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի չափով` սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով.

3) սեփականության իրավունքով հարկատուին պատկանող կամ վարձակալությամբ (այդ թվում` լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների սպասարկման ծախսերի չափով` դրանց կատարման տարվա ընթացքում:

2. Հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ավելացվում են այն հիմնական միջոցի հաշվեկշռային (մնացորդային) արժեքին, որի վրա այդ ծախսերը կատարվել են, և`

1) եթե այդ ծախսերը չեն գերազանցում հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով.

2) եթե այդ ծախսերը գերազանցում են հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան հինգ տարվա ընթացքում: Եթե հիմնական միջոցի ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանված է հինգ տարուց պակաս, ապա այդ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացվում են այդ հիմնական միջոցի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետում:

3. Վարձակալությամբ (այդ թվում` լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը վարձակալը (փոխառուն) ամորտիզացնում է սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով: Վարձակալական (անհատույց օգտագործման) պայմանագրի լուծման և փաստացի դադարեցման դեպքում չամորտիզացված մնացորդը չի նվազեցվում վարձակալի (փոխառուի) համախառն եկամտից:

4. Սույն օրենքի իմաստով` սեփականության իրավունքով հարկատուին պատկանող կամ վարձակալությամբ (այդ թվում` լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների վրա կատարված ծախսերի տարբերակումն ըստ ընթացիկ, կապիտալ և սպասարկման ծախսերի կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հայտանիշների և (կամ) չափերի հիման վրա:

(13-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-269, փոփ. 26.12.00 ՀՕ-128, խմբ., լրաց. 25.12.03 ՀՕ-55-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-147-Ն, խմբ. 19.12.12 ՀՕ-238-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։