Հոդված 60. Տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը
Հոդված 60. Տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը
1. Ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմիններին է ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագիր, ինչպես նաև կամայական (իր կողմից որոշված) ձևով հաշվետվություն իր գործունեության մասին: Հայտարարագրի մեջ ներառվում են հայաստանյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները: Տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևը և լրացման կարգը մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը:
2. Մինչև օրացուցային տարին ավարտվելը ոչ ռեզիդենտի գործունեության դադարեցման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում: (60-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-269) Հոդված 61. Հարկային տեսչության մարմնի կողմից շահութահարկի հաշվարկը
1. Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանում կամ վայր ունեցող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկը կատարում է հարկային տեսչության մարմինը` ոչ ռեզիդենտի (լիազոր անձի) ներկայացրած տարեկան եկամուտների մասին հայտարարագրի հիման վրա` հաշվի առնելով սույն օրենքի դրույթները և հիմնվելով 33 հոդվածում նշված դրույքաչափերի վրա:
2. Վճարման ենթակա շահութահարկի չափը հաշվետու տարում որոշվում է որպես գործունեությունից ստացված տարեկան շահութահարկի և կիսամյակային կանխավճարների գումարի (սահմանված դեպքերում նաև` Հայաստանի Հանրապետությունում պահված շահութահարկի գումարների) տարբերություն: