Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-12-04-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՀԱՐԿՈՒՄԸԳլուխ XI · ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հոդված 60. Տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 60. Տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը

1. Ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմիններին է ներկայացնում տարեկան եկամուտների հայտարարագիր, ինչպես նաև կամայական (իր կողմից որոշված) ձևով հաշվետվություն իր գործունեության մասին: Հայտարարագրի մեջ ներառվում են հայաստանյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները: Տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևը և լրացման կարգը մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը:

2. Մինչև օրացուցային տարին ավարտվելը ոչ ռեզիդենտը գործունեության դադարեցման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում: (60-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-269) Հոդված 61. Հարկային տեսչության մարմնի կողմից շահութահարկի հաշվարկը

1. Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանում կամ վայր ունեցող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկը կատարում է հարկային տեսչության մարմինը` ոչ ռեզիդենտի (լիազոր անձի) ներկայացրած տարեկան եկամուտների մասին հայտարարագրի հիման վրա` հաշվի առնելով սույն օրենքի դրույթները և հիմնվելով 33 հոդվածում նշված դրույքաչափերի վրա:

2. Վճարման ենթակա շահութահարկի չափը հաշվետու տարում որոշվում է որպես գործունեությունից ստացված տարեկան շահութահարկի և կիսամյակային կանխավճարների գումարի (սահմանված դեպքերում նաև` Հայաստանի Հանրապետությունում պահված շահութահարկի գումարների) տարբերություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։