ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ IV · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ
Հոդված 24. Անհատույց ստացված ակտիվները
Հոդված 24. Անհատույց ստացված ակտիվները
Սույն օրենքի իմաստով` անհատույց ստացված ակտիվները (բացառությամբ դրամական միջոցների և հողամասերի) եկամուտ են համարվում այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ` անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից: Սույն հոդվածի դրույթները կիրառվում են նաև դատարանի որոշումների հիման վրա տիրազուրկ ճանաչված ակտիվի սեփականության իրավունքի ճանաչման դեպքերում:
(24-րդ հոդվածը խմբ. 26.12.00 ՀՕ-128, լրաց. 11.12.02 ՀՕ-487-Ն, 19.12.12 ՀՕ-238-Ն)