Գլուխ IV · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 14. Դրամարկղային գործառնությունների մասին օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը
Հոդված 14. Դրամարկղային գործառնությունների մասին օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը
Դրամարկղային գործառնությունների մասին օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հարկային մարմինները: Սույն օրենքով սահմանված տուգանքները նշանակվում են հարկային մարմինների ղեկավարների որոշմամբ: Տուգանքի գումարը տասնօրյա ժամկետում չվճարելու դեպքում գումարները գանձվում են հարկային մարմինների հայցով` հօգուտ պետական բյուջեի: