Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-01-01-ից մինչև 2015-12-15։Բացել գործող տեքստը
Գլուխ II · ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Հոդված 5. Դրամարկղային գործառնությունների իրականացումը

գործել է մինչև 2015-12-15Բացել ARLIS-ում

Հոդված 5. Դրամարկղային գործառնությունների իրականացումը

1. Դրամարկղային գործառնություններն իրականացվում են դրամարկղի և (կամ) հաշվետու անձանց միջոցով:

2. Դրամարկղային գործառնությունների իրականացման, այդ թվում՝ դրանց փաստաթղթավորման և դրամարկղային գրքի վարման կարգը սահմանում է կառավարությունը:

3. Երբ բանկից ստացված կանխիկ դրամը ենթակա է մուտքագրման կազմակերպության դրամարկղ, մուտքագրումը պետք է կատարվի առնվազն կանխիկ դրամը բանկային հաշվից հանելու հաջորդ օրը: Երբ դրամարկղից ելքագրված կանխիկ դրամը ենթակա է մուտքագրման կազմակերպության բանկային հաշիվներ, մուտքագրումը պետք է կատարվի առնվազն կանխիկ դրամը դրամարկղից հանելու հաջորդ օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։