Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2018-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ՈՒ ԿԱՍԵՑՄԱՆ ՎԵՐԱՑՈՒՄԸ

Հոդված 8. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

գործել է մինչև 2018-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 8. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

1. Գործունեության կասեցման ընթացքում գործունեության կասեցման օբյեկտի տարածքի մուտքը (մուտքերը) կամ տարածք մուտք գործելու այլ հնարավոր ուղիները կնքելու, կապարակնքելու, դրոշմելու, թվային, տառային կամ կիրառված այլ դրոշմավորման եղանակը առաջին անգամ վնասելու և կասեցման օբյեկտում կասեցման մասին որոշմամբ սահմանված գործունեություն, գործառույթ կամ գործողություն առաջին անգամ իրականացնելու դեպքում կասեցման սուբյեկտները տուգանվում են երեք հարյուր հազար դրամի չափով։

Նույն որոշմամբ գործունեության կասեցման ընթացքում սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված խախտումը երկրորդ և ավելի անգամ կրկնելու դեպքում կասեցման սուբյեկտները տուգանվում են երկու միլիոն դրամի չափով:

2. Տուգանքը նշանակվում է գործունեության կասեցման մասին որոշում ընդունած լիազորված մարմնի ղեկավարի որոշմամբ և պետական բյուջե է վճարվում որոշումն ընդունելուց հետո` 10-օրյա ժամկետում:

3. (մասն ուժը կորցրել է 24.11.15 ՀՕ-162-Ն)

4. Սույն հոդվածով սահմանված տուգանքների գումարների երեսուն տոկոսի չափով մասհանումները գանձվում են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդ:

(8-րդ հոդվածը խմբ. 21.08.08 ՀՕ-153-Ն, լրաց. 27.11.08 ՀՕ-205-Ն, լրաց., փոփ. 24.11.15 ՀՕ-162-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։