Գլուխ 3 · ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ՈՒ ԿԱՍԵՑՄԱՆ ՎԵՐԱՑՈՒՄԸ
Հոդված 8. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար
Հոդված 8. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար
1. Գործունեության կասեցման ընթացքում կասեցման մասին որոշմամբ սահմանված գործունեություն, գործառույթ կամ գործողություն կասեցման օբյեկտում իրականացնելու դեպքում գործունեության կասեցման սուբյեկտները տուգանվում են երեք հարյուր հազար դրամի չափով:
2. Տուգանքը նշանակվում է գործունեության կասեցման մասին որոշում ընդունած լիազորված մարմնի ղեկավարի որոշմամբ:
3. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված տուգանքը, նշանակման օրվանից եռամսյա ժամկետում չվճարվելու դեպքում, կրկնապատկվում է: