Գլուխ 2.1 · ՌՈՅԱԼԹԻՆԵՐ
Հոդված 13.1. Ռոյալթիի հասկացությունը
Հոդված 13.1. Ռոյալթիի հասկացությունը
Ռոյալթին մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից ստացվող բարձր շահութաբերության համար սույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է:
(13.1-ին հոդվածը լրաց. 28.11.11 ՀՕ-284-Ն)
(13.1-ին հոդվածը 18.10.16 ՀՕ-162-Ն օրենքի 1-ին հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 04.05.2017 թվականին)