Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-01-ից մինչև 2016-06-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 2.1 · ՌՈՅԱԼԹԻՆԵՐ

Հոդված 13.4. Ռոյալթիի դրույքաչափը

գործել է մինչև 2016-06-18Բացել ARLIS-ում

Հոդված 13.4. Ռոյալթիի դրույքաչափը

Ռոյալթիի համար սահմանվում է ռոյալթիի հաշվարկման բազայի նկատմամբ արժեքային (տոկոսային) դրույքաչափ, որի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

R = 4 + [Շ/(Հx8)]x100, որտեղ`

R - ռոյալթիի դրույքաչափն է տոկոսով,

Շ - շահույթն է նախքան հարկումը` դրամով: Այն որոշվում է որպես ռոյալթիի հաշվարկման բազայի և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական գործունեության գծով ծախսերի և նախորդ տարիների հարկային վնասների) դրական տարբերություն,

Հ - արտադրանքի իրացումից հասույթն է` առանց ԱԱՀ-ի` դրամով:

(13.4-րդ հոդվածը լրաց. 28.11.11 ՀՕ-284-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։