Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-01-01-ից մինչև 2017-04-15։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2017-04-15-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 11. Վճարների հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման և վճարման ժամկետները

գործել է մինչև 2017-04-15ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 11. Վճարների հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման և վճարման ժամկետները

(վերնագիրը փոփ. 05.12.00 ՀՕ-122)

1. Վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները թղթային տարբերակով երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին գրանցման` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ:

Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների թղթային տարբերակի երկրորդ օրինակները վճարողները սույն կետով սահմանված ժամկետներին հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:

Վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները համապատասխան լիազոր և հարկային մարմիններ կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Վճարողները հաշվարկված եռամսյակային վճարները վճարում են յուրաքանչյուր եռամսյակ` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը:

3. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից Հայաստանի Հանրապետության օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության տարածք դրանց մուտք գործելու պահին` վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով համապատասխան մաքսային մարմին:

4. (մասն ուժը կորցրել է 12.05.16 ՀՕ-72-Ն)

(11-րդ հոդվածը փոփ., խմբ. 05.12.00 ՀՕ-122, փոփ. 22.12.10 ՀՕ-215-Ն, 12.05.16 ՀՕ-72-Ն, լրաց. 12.05.16 ՀՕ-77-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։