Հոդված 11.1. Բնապահպանական և բնօգտագործման վճարների ճշտված հաշվարկ-հաշվետվությունները
Հոդված 11.1 . Բնապահպանական և բնօգտագործման վճարների ճշտված հաշվարկ-հաշվետվությունները
1. Բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողների կողմից համապատասխան վճարի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանի համար պարտավորությունների վերահաշվարկ:
2. Հարկային կամ լիազոր մարմինների կողմից կատարվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո լիազոր մարմին ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկների ճշտում չի իրականացվում:
3. Ճշտված հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին՝ գրանցման: Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ օրինակները վճարողները գրանցմանը հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:
(11.1-ին հոդվածը լրաց. 19.05.08 ՀՕ-64-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-215-Ն)