Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը
Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), (այսուհետ՝ կազմակերպություններ) և անհատ ձեռնարկատերերի վրա:
2. Սույն օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի (ներառյալ` դուստր բանկերի), դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, վարկային կազմակերպությունների, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց` այդ գործունեության մասով, ֆոնդային բորսաների և Կենտրոնական դեպոզիտարիայի վրա:
(3-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-56-Ն, լրաց. 20.05.05 ՀՕ-115-Ն)