Գլուխ 12 · ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 73
Հոդված 73.
Արտարժույթի փոխանակման կետերի միջոցով արտարժույթի առք ու վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
Արտարժույթի փոխանակման կետի գտնվելու վայրի հետ կապված հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`
ա) Երևան քաղաքի և «Զվարթնոց» օդանավակայանի համար 1.0-ից 1.5-ի շրջանակներում, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
բ) այլ վայրերի համար` 0.8: