Գլուխ 16 · ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 90
Հոդված 90.
Համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
Հաստատագրված վճարի հաշվարկման համար համակարգչային խաղերի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներ են`
ա) Երևան քաղաքի և «Զվարթնոց» օդանավակայանի համար 1.5-ից 3.0-ի շրջանակներում, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
բ) հանրապետության մարզկենտրոնների, ինչպես նաև Աբովյան և Վաղարշապատ քաղաքների համար 2.0.
գ) հանրապետության մարզերի (բացի մարզկենտրոններից, Աբովյան և Վաղարշապատ քաղաքներից) համար 1.5.
դ) աղետի գոտու, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաև հանրապետության գյուղական վայրերի համար 1.0: