Հոդված 11
Հոդված 11.
Սահմանային չափերին վերաբերող և այլ տեղեկությունների ներկայացումը
1. Սույն օրենքի 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով, 53 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում վճարողներն իրենց գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևի տեղեկություններ (հայտարարություն)` սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին:
2. (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-214-Ն)
3. Սույն օրենքի 7 հոդվածի «իա» ենթակետով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողները հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեղեկություններ` ամսվա ընթացքում իրենց կողմից ստացված և իրացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ:
(11-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.12.03 ՀՕ-51-Ն, լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-240-Ն, 20.05.10 ՀՕ-88-Ն, 22.12.10 ՀՕ-214-Ն)