Գլուխ 15 · ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 82
Հոդված 82.
Շահումով խաղային ավտոմատներ հասկացությունը
(վերնագիրը փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն)
Սույն օրենքի իմաստով` շահումով խաղային ավտոմատներ են համարվում ծրագրավորված ավտոմատացված խաղերի անցկացման համար սարքերը (այդ թվում` լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր), որոնցով խաղերի անցկացման ժամանակ շահողը որոշվում է ավտոմատներում պարունակվող հատուկ ծրագրի կամ ծրագրերի միջոցով` խաղերի մասնակցի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ:
(82-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն)