Գլուխ 9.1 · (Գլուխը լրաց. 14.12.01 ՀՕ-277)
Հոդված 59.5
Հոդված 59.5.
Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
Գազալցման կայանի (կետի) գտնվելու վայրի հետ կապված հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են`
- Երևան քաղաքի վարչական սահմանում և դրանից դուրս` ուղիղ գծով 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գազալցման կայանի (կետի) համար` 1.0,
- այլ վայրերում գտնվող գազալցման կայանի (կետի) համար` 0.8:
(59.5-րդ հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-277)