Գլուխ 15 · ԴՐԱՄԱԿԱՆ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 83
Հոդված 83.
Դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճար վճարողները
1. Վճարողներ են համարվում դրամական շահումով խաղային ավտոմատներ շահագործողները:
2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում հեռուստատեսության միջոցով լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր շահագործողների վրա` հեռուստատեսության միջոցով նման սարքերի շահագործման գործունեության մասով: