Գլուխ 15 · ԴՐԱՄԱԿԱՆ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 84
Հոդված 84.
Դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի չափը
Հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է`
ա) լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքերի համար` համապատասխան ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 10 000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ.
բ) այլ ավտոմատների համար` համապատասխան ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 50 000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ: