Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-07-01-ից մինչև 2006-07-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 13

գործել է մինչև 2006-07-08Բացել ARLIS-ում

Հոդված 13.

Հայտարարությունների և այլ տեղեկությունների ներկայացման ժամկետները

1. Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը (բացի սույն օրենքի 10 հոդվածում նշված դեպքերից) վճարողների կողմից պարտադիր ներկայացվում է հունիս և դեկտեմբեր ամիսների ընթացքում` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում սահմանված դեպքերի:

2. Սույն օրենքի 7 հոդվածի «բ» ենթակետով նախատեսված գործունեության իրականացման դեպքում գործունեության այդ տեսակի համար ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների մասին հայտարարությունը ներկայացվում է յուրաքանչյուր ամսվա, իսկ «դ» ենթակետով նախատեսված գործունեության իրականացման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար: Ամսական (եռամսյակային) հայտարարությունը ներկայացվում է մինչև այդ ամսվան (եռամսյակին) նախորդող ամսվա վերջին օրը ներառյալ:

Սույն օրենքի 7 հոդվածի «ժէ» ենթակետով նախատեսված գործունեության իրականացման դեպքում վճարողները ելակետային տվյալի մասին հայտարարությունը ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

3. Սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով և 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված` սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով հայտարարությունը վճարողները ներկայացնում են մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

4. Սույն օրենքի 31 հոդվածի 2-րդ կետով, 53 հոդվածի 2-րդ կետով նախատեսված սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին յուրաքանչյուր ամսվա արդյունքներով հայտարարությունը վճարողները ներկայացնում են մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ:

5. Սույն օրենքի 22 հոդվածի 4-րդ կետում նշված համամասնությունների մասին տեղեկանքը վճարողները ներկայացնում են եռամսյակը մեկ` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

6. Սույն օրենքի 11 հոդվածի 3-րդ մասով և 28 հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները, յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, վճարողները ներկայացնում են մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ:

(13-րդ հոդվածը լրաց., փոփ. 14.12.01 ՀՕ-277, 25.12.03 ՀՕ-51-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։