Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-08-01-ից մինչև 2010-07-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 11

գործել է մինչև 2010-07-03Բացել ARLIS-ում

Հոդված 11.

Սահմանային չափերին վերաբերող և այլ տեղեկությունների ներկայացումը

1. Սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, 25 հոդվածի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, 25.1 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, 31 հոդվածի 2-րդ կետով, 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով, 53 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում վճարողներն իրենց գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևի տեղեկություններ (հայտարարություն)` սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին:

2. Սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևի տեղեկանք` սույն օրենքի 22 հոդվածի 4-րդ կետում նշված համամասնությունների մասին:

3. Սույն օրենքի 7 հոդվածի «ժթ» կետով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողները հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեղեկություններ` ամսվա ընթացքում իրենց կողմից ստացված և իրացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ:

(11-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.12.03 ՀՕ-51-Ն, լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-240-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։