Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-08-01-ից մինչև 2010-07-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 13

գործել է մինչև 2010-07-03Բացել ARLIS-ում

Հոդված 13.

Հայտարարությունների և այլ տեղեկությունների ներկայացման ժամկետները

1. Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը (բացի սույն օրենքի 10 հոդվածում նշված դեպքերից) վճարողների կողմից պարտադիր ներկայացվում է հունիս և դեկտեմբեր ամիսների ընթացքում` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում սահմանված դեպքերի:

2. Սույն օրենքի 7 հոդվածի «բ» ենթակետով նախատեսված գործունեության իրականացման դեպքում գործունեության այդ տեսակի համար ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների մասին հայտարարությունը ներկայացվում է յուրաքանչյուր ամսվա, իսկ «դ» ենթակետով նախատեսված գործունեության իրականացման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար: Ամսական (եռամսյակային) հայտարարությունը ներկայացվում է մինչև այդ ամսվան (եռամսյակին) նախորդող ամսվա վերջին օրը ներառյալ:

Սույն օրենքով սահմանված խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի իրականացման դեպքում վճարողները ելակետային տվյալի մասին հայտարարությունը ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

Սույն օրենքով սահմանված տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները գործունեություն սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ, իսկ գործունեության իրականացման ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը պարտավոր են գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) մասով իրենց հաշվառող հարկային մարմին ներկայացնել ելակետային տվյալների մասին հայտարարություն:

Գործունեության իրականացման յուրաքանչյուր ամսվա համար ներկայացված ելակետային տվյալները նվազեցման ենթակա չեն: Գործունեության իրականացման ամսվա ընթացքում տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները ելակետային տվյալների ավելացման դեպքում պարտավոր են ավելացման օրվան նախորդող առնվազն հինգ աշխատանքային օր առաջ իրենց հաշվառող հարկային մարմին ներկայացնել տվյալ ամսվա ելակետային տվյալների մասին նոր հայտարարություն:

3. Սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, 25.1 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով և 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված` սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով հայտարարությունը վճարողները ներկայացնում են մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

4. Սույն օրենքի 31 հոդվածի 2-րդ կետով, 53 հոդվածի 2-րդ կետով նախատեսված սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին յուրաքանչյուր ամսվա արդյունքներով հայտարարությունը վճարողները ներկայացնում են մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ:

5. Սույն օրենքի 22 հոդվածի 4-րդ կետում նշված համամասնությունների մասին տեղեկանքը վճարողները ներկայացնում են եռամսյակը մեկ` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

6. Սույն օրենքի 11 հոդվածի 3-րդ մասով և 28 հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները, յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, վճարողները ներկայացնում են մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ:

(13-րդ հոդվածը լրաց., փոփ. 14.12.01 ՀՕ-277, 25.12.03 ՀՕ-51-Ն, 25.12.06 ՀՕ-20-Ն, լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։