Գլուխ 11 · ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 69
Հոդված 69.
Արդյունագործական ձկնորսության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
Արդյունագործական ձկնորսության գործունեության իրականացման որսագործիքների տեսակի հետ կապված ուղղիչ գործակիցներն են`
ա) դնովի ցանցի համար 1.0
բ) դնովի և ձգովի ուռկանների համար`
մինչև 200 մետրը ներառյալ 46.0
200-ից մինչև 250 մետրը ներառյալ 52.0
250-ից մինչև 300 մետրը ներառյալ 60.0
300-ից մինչև 350 մետրը ներառյալ 66.0
350-ից մինչև 400 մետրը ներառյալ 72.0
400 մետրից ավելի 80.0.
գ) քսակավոր ուռկանի համար 120.0.
դ) այլ որսագործիքների համար 66.0: