Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-01-01-ից մինչև 2015-01-01։Բացել գործող տեքստը

Հոդված 9. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը

գործել է մինչև 2015-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 9. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված պայմանը խախտելու դեպքում արտոնագրային վճար վճարողները կրում են չգրանցված վարձու աշխատող պահելու դեպքում գործատուների համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:

2. Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքում կրում են օրենքով սահմանված պատասխանատվությունը:

3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները հարկային մարմիններ չներկայացնելու դեպքում արտոնագրային վճար վճարողները կրում են տեղեկությունները հարկային մարմիններ չներկայացնելու համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:

4. Արտոնագրային վճար վճարողի կողմից` տվյալ արտոնագրում չնշված և սույն օրենքի N 1 հավելվածում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում արտոնագրային վճար վճարողից գանձվում է գործունեության այդ տեսակի (տեսակների) և ժամանակահատվածի համար սույն օրենքով սահմանված արտոնագրային վճարը` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով հաշվարկված տույժերի հետ միասին:

5. Անհատ ձեռնարկատեր հանդիսացող արտոնագրային վճար վճարողի կողմից սույն օրենքի N 1 հավելվածում չնշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու փաստը հարկային մարմնի կողմից արձանագրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերն այդ գործունեությամբ զբաղվելու պահից մինչև ընթացիկ տարվա վերջն ընկած ժամանակահատվածի համար հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկում և վճարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով` հաշվի առնելով սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթները:

6. Սույն օրենքի անբաժանելի մաս համարվող N 7 հավելվածում նշված գործունեության տեսակների մասով գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի արտոնագրում նշված արտոնագրային վճարի ելակետային տվյալի մեծությունը հարկային մարմնի կողմից արձանագրված ելակետային տվյալի մեծությունից պակաս լինելու և (կամ) օրենքի անբաժանելի մաս համարվող N 8 հավելվածի 14-րդ կետով սահմանված համապատասխան գործակիցներից ցածր գործակիցներ կիրառելու դեպքերում արտոնագրային վճար վճարողից գանձվում են տվյալ ժամանակահատվածի համար պակաս վճարված արտոնագրային վճարը և տուգանք՝ պակաս վճարված արտոնագրային վճարի 50 տոկոսի չափով։ Հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումը թույլ տալու դեպքերում արտոնագրային վճար վճարողից գանձվում են տվյալ ժամանակահատվածի համար պակաս վճարված արտոնագրային վճարը և տուգանք՝ պակաս վճարված արտոնագրային վճարի գումարի չափով։ Սույն մասով սահմանված պատասխանատվությունը կիրառվում է այն բոլոր ժամանակահատվածների համար, որին վերաբերող արտոնագրերում նշված ելակետային տվյալը և (կամ) գործակիցը պակաս է հարկային մարմնի կողմից արձանագրված` համապատասխան ժամանակահատվածի համար օրենքին համապատասխան որոշվող ելակետային տվյալի մեծությունից և (կամ) գործակցից: Սույն մասով սահմանված պատասխանատվության կիրառման համար խախտումը կատարելու ժամանակահատվածի որոշման անհնարինության դեպքում տվյալ ժամանակահատվածն ընդունվում է ոչ պակաս, քան երեք ամիսը:

7. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց արտոնագրի գործունեության իրականացման տվյալ վայրում սույն օրենքի N 7 հավելվածում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` առանց արտոնագրի գործունեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի (բայց ոչ պակաս երեք ամսվա) համար սույն օրենքի N 8 հավելվածով սահմանված կարգով հաշվարկված` վճարման ենթակա արտոնագրային վճարի կրկնակի չափով: Ընդ որում, սույն մասով սահմանված տուգանքի հաշվարկման համար սույն օրենքի N 8 հավելվածի 14-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված գործակիցները հաշվի չեն առնվում:

Սույն օրենքի N 8 հավելվածի 5-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան` հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված սրահի համար ստացված արտոնագրերում չնշված որևէ օրվա ընթացքում գործունեություն իրականացնելու համար իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից արտոնագրում չնշված` գործունեության իրականացման յուրաքանչյուր օրվա համար գանձվում է արտոնագրային վճար` սույն օրենքի N 8 հավելվածով սահմանված կարգով մեկամսյա ժամանակահատվածի համար տվյալ վայրի մասով հաշվարկված արտոնագրային վճարի չափով:

8. Սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային վճարները և տուգանքները պետական բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում:

9. Սույն օրենքի N 7 հավելվածում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում արտոնագրային վճարը սույն օրենքի N 8 հավելվածով սահմանված ժամկետում չվճարելու դեպքում կիրառվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը` գործունեության իրականացման ժամանակահատվածի առաջին օրվանից սկսած:

(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.12.11 ՀՕ-314-Ն, խմբ., լրաց. 22.06.12 ՀՕ-166-Ն, փոփ., խմբ., լրաց. 19.12.12 ՀՕ-243-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։