Գլուխ III · ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 11. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ և ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 11. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ և ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը հաշվարկվում է սույն օրենքին համապատասխան և յուրաքանչյուր եռամսյակ պետական բյուջե է մուծվում տարեկան գումարի մեկ քառորդի չափով:
2. Տարվա ընթացքում նոր գովազդ տեղադրելու դեպքում վճարի գումարը նվազեցվում է տարվա անցած օրերին համամասնական գումարի չափով, իսկ վճարման ենթակա գումարը պետական բյուջե է մուծվում տարվա մնացած եռամսյակներում` հավասար չափերով: