Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-05-20-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 9. ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ և ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 9. ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ և ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը հաշվարկվում է սույն օրենքին համապատասխան և պետական բյուջե է մուծվում այդ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս` բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դեպքի:

2. Տասնհինգ օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն մեկից ավելի անգամ մուտք գործելու դեպքում այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը գանձվում է յուրաքանչյուր մուտքի համար` սույն օրենքի 5 հոդվածով սահմանված դրույքաչափերով:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում տասնհինգից ավելի օր գտնվելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ տասնհինգ օրվա կամ ավելի պակաս ժամկետի համար այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը հաշվարկվում և պետական բյուջե է մուծվում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամկետը լրանալուց հետո` հինգ օրվա ընթացքում:

4. Հայաստանի Հանրապետության տարածքից այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցների ելքի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները ստուգում են սույն հոդվածին համապատասխան հաշվարկված` այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարի մուծված լինելը: Ճանապարհային վճարի պակաս մուծված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները պակաս մուծված ճանապարհային վճարի և դրա վճարումն ուշացնելու համար սույն օրենքի 20 հոդվածի 2-րդ կետին համապատասխան հաշվարկված տույժերի գումարները գանձում են այդ տրանսպորտային միջոցների ելքի ժամանակ:

(9-րդ հոդվածը փոփ., խմբ. 02.12.03 ՀՕ-42-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։