Հոդված 10. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ այլ պետություններում գրանցված ԾԱՆՐԱՔԱՇ և ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ և ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 10. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ այլ պետություններում գրանցված ԾԱՆՐԱՔԱՇ և ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ և ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
(վերնագիրը լրաց. 26.05.05 ՀՕ-107-Ն)
1. Ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը գանձվում է յուրաքանչյուր երթի համար:
2. Ներհանրապետական փոխադրումների դեպքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների համար, վճարը գանձվում է մինչև փոխադրումների իրականացումը:
3. Վճար վճարողը վճարի հաշվարկն իրականացնում է` ելնելով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածից, սռնիների վրա ընկնող բեռնվածքից, եզրաչափերից և ճանապարհներով տեղափոխման հեռավորությունից:
4. Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների համար վճարը գանձում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները` տալով համապատասխան տեղեկանք:
5. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկող տրանսպորտային միջոցների համար կատարված հաշվարկը ստուգում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները` մաքսային ձևակերպումների ժամանակ: Հաշվարկների անճշտության դեպքում առաջացած տարբերությունը գանձում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները:
(10-րդ հոդվածը լրաց. 26.05.05 ՀՕ-107-Ն)