Գլուխ II · ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 8. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 8. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը գանձվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`
ա) միջպետական նշանակության ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 10000 դրամ.
բ) հանրապետական նշանակության ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 7500 դրամ:
(8-րդ հոդվածը 07.06.16 ՀՕ-97-Ն օրենքի 1-ին հոդվածի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 29.09.2016 թ.)