Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-01-ից մինչև 2016-09-29։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2016-09-29-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ III · ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 10.1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վճարի հաշվարկման և վճարման կարգը

գործել է մինչև 2016-09-29ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 10.1 . Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վճարի հաշվարկման և վճարման կարգը

1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վճարը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող, Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող բեռնափոխադրում (բեռնափոխադրումներ) իրականացնելու յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկվում է` ելնելով յուրաքանչյուր բեռնատար ավտոմեքենայի բեռնատարողությունից՝ սույն օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված ամսական դրույքաչափերով:

2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության ամսական վճարը վճարվում է մինչև տվյալ ամսում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող, Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող առաջին բեռնափոխադրում իրականացնելու օրը:

3. Մինչև սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը վճար վճարողները բեռնափոխադրումներ իրականացնելու ամսվա (ամիսների) համար բեռնափոխադրում իրականացնող յուրաքանչյուր ավտոմեքենայի համար հաշվարկված և վճարված վճարների մասին Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով ու կարգով լրացված հայտ են ներկայացնում իրենց գրանցման վայրի հարկային տեսչություն՝ կցելով Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաների բեռնատարողությունը և ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վճարի վճարումը հավաստող համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Հարկային մարմինն ստուգում է վճար վճարողի կատարած վճարի հաշվարկի և վճարված գումարի՝ սույն օրենքին համապատասխանությունը և հայտը հարկային մարմնում մուտքագրվելուց հետո մեկօրյա ժամկետում վճար վճարողին է տրամադրում վճարի վճարումը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով համապատասխան տեղեկանք:

Վճար վճարողի ներկայացրած հայտում կատարված հաշվարկների և վճարումների՝ սույն օրենքին անհամապատասխանության դեպքում հարկային մարմինը վճարի վճարումը հաստատող տեղեկանքը տրամադրում է վճարողի կողմից հաշվարկները ճշտելուց, իսկ դրա արդյունքում լրավճարման անհրաժեշտության դեպքում՝ լրավճարումը կատարելուց հետո` երկօրյա ժամկետում:

4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկող Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության համար վճարի վճարումը հաստատող տեղեկանքը մաքսային ձևակերպումների ժամանակ վճար վճարողը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին:

Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով որևէ ամսում Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող բեռնափոխադրում իրականացնելու և տվյալ ամսվա համար վճարի վճարումը հավաստող՝ սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկանքի բացակայության դեպքում սույն օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված ամսական դրույքաչափերով վճարի գանձումը մաքսային ձևակերպումների ժամանակ բանկային համակարգի միջոցով իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները` վճար վճարողին տրամադրելով տվյալ ամսվա վճարի վճարումը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով համապատասխան տեղեկանք:

5. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության համար վճարված ճանապարհային վճարի ամսական գումարները տվյալ ամսում փաստացի բեռնափոխադրում չիրականացնելու դեպքում ենթակա են հաշվանցման հետագա ամիսների համար:

6. (մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-212-Ն)

(10.1-րդ հոդվածը լրաց. 26.05.05 ՀՕ-107-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-212-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։