Հոդված 3. Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց վճարի դրույքաչափերը
Հոդված 3. Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց վճարի դրույքաչափերը
Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների յուրաքանչյուր տոննայի սահմանված կարգով տեղադրման (պահման) համար վճարի դրույքաչափերն են՝
ա) հատուկ հատկացված տեղերում (բացառությամբ արդյունաբերական հրապարակների) թափոնների տեղադրման համար՝
առաջին դասի վտանգավորության թափոններ 48 000 դրամ
երկրորդ դասի վտանգավորության թափոններ 24 000 դրամ
երրորդ դասի վտանգավորության թափոններ 4 800 դրամ
չորրորդ դասի վտանգավորության թափոններ 1 500 դրամ
ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող և հողածածկույթի քանդման ու շինարարության հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոնների) 600 դրամ
լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոններ 0 դրամ
հողածածկույթի քանդման և շինարարության հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոններ 60 դրամ.
բ) արդյունաբերական հրապարակներում թափոնների տեղադրման (պահման) համար`
Դրույքաչափը` ըստ տեղադրման ժամանակահատվածի (դրամ)
թափոնների առաջացման պահից հաշվարկած մինչև մեկ տարի պահման դեպքում (տեխնոլոգիական փուլ, կուտակում) թափոնների առաջացման պահից հաշվարկած մեկ տարուց մինչև երեք տարի ներառյալ պահման դեպքում թափոնների առաջացման պահից հաշվարկած երեք տարուց ավելի պահման դեպքում
առաջին դասի վտանգավորության թափոններ 0 16 000 48 000
երկրորդ դասի վտանգավորության թափոններ 0 8 000 24 000
երրորդ դասի վտանգավորության թափոններ 0 1 600 4 800
չորրորդ դասի վտանգավորության թափոններ 0 500 1 500
ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ լեռնա-արդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոնների) 0 200 600