Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2019-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Դիմում կարող է ներկայացնել նաև պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու լիազորած անձը:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու կամ նրա լիազորած անձի դիմումը պետք է լինի ստորագրված, դրանում նշվեն ներկայացնելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, քաղաքացու ազգանունը, անունը և հայրանունը, Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում բնակության (հաշվառման) վայրը, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու ժամանակահատվածը և պատճառները: Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու ծննդյան վկայականի և անձնագրի պատճենները, բնակության (հաշվառման) վայրի մասին տեղեկանք, քաղաքացու կողմից պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմք ունենալու դեպքում՝ նաև հիմքը հաստատող փաստաթղթերը, իսկ դիմումը լիազորված անձի կողմից ներկայացվելու դեպքում՝ նաև լիազորված անձի անձնագրի պատճենը: Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով և դրանց պատճեններով: Եթե պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքը հաստատող փաստաթղթերը հանդիսանում են օտարերկրյա պետությունում տրված փաստաթղթեր, ապա դրանք պետք է վավերացված լինեն ապոստիլով և նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ: Տարածքային զինվորական կոմիսարիատում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքը հաստատող բնօրինակ փաստաթղթերը համեմատվում են դրանց պատճենների հետ, որից հետո բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են դիմումատուին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։