Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-29.3-րդ կետերով.
«29.1) մսեղիք՝ սպանդի կամ մորթի ենթարկված կենդանու ամբողջական մարմինը առանց մաշկի, գլխի, վերջավորությունների ստորին հատվածների և ներքին օրգանների.
29.2) կիսամսեղիք՝ մսեղիքի ողնաշարի երկարությամբ հավասարաչափ հատվածների բաժանած մասերը.
29.3) քառորդ մսեղիք՝ մսեղիքի չորս մասի բաժանած հատվածները.»: