Հոդված 1
Հոդված 1.
«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Պետական վերահսկողության շրջանակներում՝ լիազոր մարմնի կողմից իրականացվող անասնաբուժասանիտարական պետական փորձաքննության հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգերի դրույթները:»: