Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Հանրապետության Նախագահի հրամանագրով» և «Հանրապետության Նախագահի հրամանագիրն» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» և «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ազգային ժողովը կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված որևէ առանձին միջոցառման իրականացումն Ազգային ժողովի կողմից չեղյալ հայտարարվելու դեպքում դադարում է այդ միջոցառման հետագա իրականացումը, իսկ Ազգային ժողովի կողմից արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված բոլոր միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարվելու դեպքում արտակարգ դրությունը դադարում է, որի մասին բնակչությունն անհապաղ իրազեկվում է մամուլով և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:».

4) 4-րդ մասի առաջին նախադասության «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 7-րդ մասով» բառերը փոխարինել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 5-րդ մասով և սույն հոդվածի 1-ին մասով» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը հանել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։