Հոդված 99. Օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում՝
Հոդված 99. Օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում՝
1) ԱՏԳ ԱԱ 010511 ծածկագրի տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«0207 ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ 0105 ապրանքային դիրքում դասակարգված, թարմ, պաղեցրած կամ սառեցրած միս».
2) ԱՏԳ ԱԱ 010511 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«0209 անյուղ մսից առանձնացված չհալեցրած կամ այլ եղանակով չստացած ընտանի թռչունների ճարպ՝ թարմ, պաղեցրած, սառեցրած, աղ դրված, աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած միս
0210 ընտանի թռչունների միս և մսից սննդային ենթամթերք՝ աղ դրված, աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած. մսից կամ մսի սննդային ենթամթերքից ստացված մանր և խոշոր աղացվածքի ալյուր միս».
3) ԱՏԳ ԱԱ 3210 00 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«3211 00 պատրաստի չորարարներ չորարարներ
3212 գունանյութեր (ներառյալ՝ մետաղական փոշիներ և փաթիլներ)՝ ոչ ջրային միջավայրում դիսպերսված, հեղուկ կամ մածուկանման, որոնք օգտագործվում են ներկերի արտադրության մեջ (ներառյալ՝ արծնները), փայլաթիթեղ՝ դրոշմատպման համար, ներկանյութեր և ներկող այլ նյութեր՝ բաժնեծրարված կամ փաթեթավորմամբ՝ մանրածախ վաճառքի համար գունանյութեր».
4) ԱՏԳ ԱԱ 3303 00 ծածկագրի տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3303 00 օծանելիք, հարդաջուր օծանելիք».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«3403 19 100 0
3403 19 900 0
3403 99 000 0 քսայուղեր, այլ յուղեր Նավթավերամշակման արտադրանք»: