Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում «բնապահպանական պետական տեսչության» բառերը փոխարինել «բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի» բառերով, «օրենքներով» բառը` «հարկային օրենսգրքով» բառերով և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում «բնապահպանական պետական տեսչության» բառերը փոխարինել «բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի» բառերով, «օրենքներով» բառը` «հարկային օրենսգրքով» բառերով և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բնապահպանական հարկով հարկման բազայի չափաքանակների (սահմանափակումների) և (կամ) բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումների ակտերը, ինչպես նաև ստուգմանը վերաբերող նյութերը ստուգման ակտը ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հարկային մարմնին: Ստուգման ակտերի ձևերը հաստատում է լիազոր մարմինը:

Հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման նկատմամբ հսկողության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմինն ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փոխանակում են տեղեկություններ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։