Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում.

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) անհատ ձեռնարկատեր՝ ըստ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, բացառությամբ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերերի.».

2) 8-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) անձնավորված հաշվարկ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձևավորված և ներկայացված էլեկտրոնային փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` շահութահարկի հաշվարկ, եկամտային հարկի տարեկան հաշվարկ, եկամտային հարկի հաշվարկ, եկամտային հարկի պարզեցված հաշվարկ և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով սահմանված անձնավորված (պարզեցված) հաշվարկներ.

9) գրանցման հայտ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձևավորված և ներկայացված` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` ֆիզիկական անձին հարկային մարմնում գրանցելը, նրանց անձնական տվյալներում փոփոխություններ կատարելն ապահովող էլեկտրոնային փաստաթուղթ.»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։