Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում`
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. ձեռնարկատիրական գործունեությունից (նոտարական գործունեությունից) ստացված` շահութահարկի հարկման բազա (մինչև 2018 թվականը` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ) համարվող եկամտի, հաշվարկված և վճարված շահութահարկի (մինչև 2018 թվականը` եկամտային հարկի) չափը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով շահութահարկը (եկամտային հարկը) չվճարելու և սույն օրենքով սահմանված կարգով անձնավորված հաշվարկը չներկայացնելու համար հաշվարկված տույժերն ու տուգանքները, հարկի վճարման օրը, ամիսը և տարին,».
2) 3-րդ կետի «ե» ենթակետի «եկամտային հարկի» բառերը փոխարինել «շահութահարկի» բառով և նույն ենթակետից հանել «(միայն անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)» բառերը.
3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում գործունեության տեսակներով զբաղված անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) դեպքում նաև`
ա. այդ գործունեության տեսակներով զբաղված համարվելու ժամանակահատվածի սկիզբը և ավարտը,
բ. վճարված շահութահարկի չափը` ըստ ամիսների,
գ. վճարված սոցիալական վճարի չափը` ըստ ամիսների,
դ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից նրա համար (օգտին) փոխանցված կուտակային հատկացումների չափը, կուտակային հատկացումները փոխանցելու օրը, ամիսը և տարին.».
4) 5-րդ կետի «բ» ենթակետի «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով.
5) 5-րդ կետի «գ» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից նրա համար (օգտին)» բառերը, իսկ «սոցիալական հատկացումների» և «սոցիալական հատկացումներ» բառերը փոխարինել համապատասխանաբար «կուտակային հատկացումների» և «կուտակային հատկացումներ» բառերով.
6) 5-րդ կետի «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել: