Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 3-րդ կետը «անհատ ձեռնարկատերերը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ինքնազբաղված անձ հանդիսացող անհատ ձեռնարկատերերի» բառերով.
2) 2-րդ մասի 1-ին կետի «հաշվեգրված եկամուտ» բառերը փոխարինել «աշխատավարձ և (կամ) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով ստացված եկամուտ» բառերով.
3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:».
4) 3-րդ մասի «այն անձինք, որոնք աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով և այդ աշխատանքային պայմանագրով հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ՝ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո ստացվող աշխատավարձը» բառերը փոխարինել «այն անձինք, որոնք նույն գործատուի մոտ աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով, և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա աշխատավարձը` հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ՝ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Դրոշմանիշային վճար չեն վճարում սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կամ 6-րդ կետում նշված այն անձինք, որոնց աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով վճարվող եկամուտները չեն բավարարում դրոշմանիշային վճարը պահելու համար: Սույն մասում նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են այդ անձանց եկամուտ վճարող հարկային գործակալի կողմից` նրա միջոցների հաշվին:».
6) 5-րդ մասը «յուրաքանչյուր տարվա առաջին երկու ամսվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, իսկ որպես անհատ ձեռնարկատեր կամ նոտար դրոշմանիշային վճար վճարելու դեպքում` մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 30-ը ներառյալ,» բառերով.
7) 5-րդ մասի վերջին նախադասությունը «համապատասխան պետական մարմնի» բառերից հետո լրացնել «, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական ծառայության» բառերով.
8) 6-րդ մասի «երկու» բառը փոխարինել «15» բառով.
9) 8-րդ մասի 1-ին կետը «համապատասխան պետական մարմիններում» բառերից հետո լրացնել «, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում» բառերով, իսկ «համապատասխան պետական մարմինը» բառերից հետո՝ «կամ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կամ քրեակատարողական ծառայությունը» բառերով.
10) 8-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված դեպքերում մեկից ավելի հիմքով վճարված (իր եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարների մասով հարկային մարմնի կողմից տրամադրվող վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանքը պարունակում է նաև վերադարձման ենթակա գումարի չափը, իսկ Հիմնադրամը վճարված դրոշմանիշային վճարի վերադարձն իրականացնում է՝ հիմք ընդունելով այդ չափի և իր կողմից արդեն իսկ վերադարձված գումարի չափի (առկայության դեպքում) տարբերությունը:»: