Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածում`
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 1.1-ին մասի առաջին պարբերությունից հանել «հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների,» բառերը.
2) 2-րդ մասի`
ա. առաջին պարբերությունից հանել «(հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների դեպքում` ստուգվող տնտեսավարող սուբյեկտի (վերակազմակերպման դեպքերում իրավանախորդի (իրավանախորդների) լրիվ անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը (համարները),» և «հարկային և մաքսային մարմինների,» բառերը,
բ. երկրորդ պարբերությունը հանել.
3) 3-րդ մասի՝
ա. «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով,
բ. «հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների, դրոշմապիտակների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, օրենքով սահմանված ելակետային տվյալների և գործակիցների, հարկ վճարողների կողմից «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «թ» կետով սահմանված` հայտարարության փակցման և դրանում պահանջվող տեղեկությունների ներառման, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների-բրոքերների, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման, արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և այդ օրենքների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի կիրառման, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների-բրոքերների կողմից արտարժույթի առքուվաճառքի գործառնությունների գրանցման պարզեցված հարկ վճարողների մոտ իրենց պատկանող ապրանքային մնացորդների, պարտադիր սոցիալական ապահովության վճարների (այդ թվում` վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի վարման ճշտությանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների,» և «կամ հարկային մարմինների» բառերը հանել.
4) 4-րդ մասից հանել «հարկային և մաքսային մարմինների,» բառերը: