Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում`

1) 2-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված» բառերը.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ուսումնասիրությունը տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների հիման վրա, ստուգում իրականացնող մարմնում այդ մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման ճշտությունը պարզելու նպատակով իրականացվող ներքին ընթացակարգ է, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված արտագնա ուսումնասիրությունների:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացնում է հսկիչ գնումներ` սույն օրենքի N 2.1 հավելվածով սահմանված կարգով, որոնց արդյունքներն օգտագործվում են տնտեսավարող սուբյեկտի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտման հարցի քննարկման նպատակով: Տնտեսավարող սուբյեկտների պաշտոնատար անձանց և ստուգում իրականացնող անձանց` սույն օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները գործում են նաև սույն պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների անցկացման դեպքում:».

3) 4-րդ մասի «հարկային, մաքսային, պարտադիր սոցիալական ապահովության, բնօգտագործման, բնապահպանական և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգումները, պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները» բառերը փոխարինել «ընդերքօգտագործման և բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման, այդ թվում` բնապահպանական հարկով հարկման բազայի և (կամ) բնօգտագործման վճարի բազայի փաստացի ծավալների ու դրանց չափաքանակների (սահմանափակումների) ստուգումները» բառերով.

4) 6-րդ մասը «մաքսային հսկողության» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության» բառերով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։