Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 5.

Օրենքի 41-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) առկա է սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 4-րդ, 9-րդ, 10-րդ կամ 12-րդ մասերով նախատեսված որևէ հիմք.».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքի, կատարողական վարույթն ավարտելու դեպքում կատարողական թերթը չի վերադարձվում պահանջատիրոջը:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-6-րդ մասերով.

«4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված այլ հիմքերով կատարողական վարույթն ավարտվելու դեպքում կատարողական թերթը կարող է վերադարձվել պահանջատիրոջ դիմումի հիման վրա, որի դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում կատարողական վարույթը վերսկսելու, կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելու և սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նշված հիմքով կատարողական վարույթն ավարտելու մասին:

5. Կատարողական վարույթն ավարտելը և կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելն արգելք չեն կատարողական թերթը կրկին ներկայացնելու դեպքում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու համար:

6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-8-րդ կետերով նախատեսված հիմքերի վերացման, ինչպես նաև սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ և 11-րդ մասերով և 44.1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում հարկադիր կատարողը պահանջատիրոջ դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացնում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու մասին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։