Հոդված 10
Հոդված 10.
Օրենքի 67-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին, 9-11-րդ մասերով.
«5.1. Սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքում սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված փորձաքննության իրականացման կատարողական ծախսերը բռնագանձվում են պարտապանից, իսկ նույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում` պահանջատիրոջից:».
«9. Հայցի և վճռի կատարման ապահովմանն ուղղված կատարողական վարույթների կատարողական ծախսերը բռնագանձվում են այն անձից, որի վրա դատական ակտով դրվել է դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը, իսկ մինչև գործի ըստ էության լուծումը հայցի ապահովումը դատարանի կողմից վերացվելու դեպքում` հայցի ապահովմանն ուղղված կատարողական վարույթով պահանջատիրոջից:
10. Հայցի ապահովմանն ուղղված կատարողական վարույթի կատարողական ծախսերը բռնագանձվում են հայցի ապահովմամբ ապահովված դատական ակտի հարկադիր կատարման վարույթում:
11. Դատական ակտը հարկադիր կատարման չներկայացնելու, ինչպես նաև մինչև գործի ըստ էության լուծումը հայցի ապահովումը դատարանի կողմից վերացվելու դեպքում հայցի ապահովմանն ուղղված կատարողական վարույթի կատարողական ծախսերը բռնագանձվում են հայցի ապահովման վերացման վերաբերյալ դատական ակտի կատարման վարույթում:»: