Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 44-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասերով.
«7. Պետական բյուջեից գումար բռնագանձելու վերաբերյալ կատարողական վարույթներով պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք է կիրառվում բռնագանձման ենթակա գումարի դիմաց օրենքով սահմանված ժամկետում փոխանցելի մուրհակ չտրամադրելու դեպքում:
8. Պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովում արգելանք դնելու հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 44.3-րդ հոդվածով:»: