Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

Սույն օրենքով սահմանված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման իմաստով՝

1) «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի կողմից թանգարանային և շարժասանդուղքների կասկադի համալիրի (այսուհետ՝ համալիր) գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետություն շինանյութի, սարքավորումների, այդ թվում՝ շարժասանդուղքների, ինչպես նաև թանգարանային գործունեությանն օժանդակող մասնագիտական սարքավորումների ներմուծումն ազատվում է մաքսային վճարներից (բացառությամբ մաքսավճարի).

2) համալիրի կառուցման և համալիրի գործունեության իրականացման համար «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումն ազատվում են ավելացված արժեքի հարկից:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված համալիրի կառուցման հետ կապված արտոնությունները գործում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվան անմիջապես հաջորդող հինգ տարիների ընթացքում:

Սույն հոդվածի համաձայն՝ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին ավելացված արժեքի հարկից ազատված ապրանքները մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների և ծառայությունների համար հարկային հաշիվ դուրս չեն գրում (լրացնում են սահմանված կարգի այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր), իսկ իրենց մատակարարների ներկայացրած հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում՝ հայտարարագրերում) առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարները միացնում են արտադրության և շրջանառության ծախսերին: (նախադասությունը հանվել է 21.12.17 ՀՕ-272-Ն)

Սույն հոդվածում նշված արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում իրականացված գործարքների կատարումը հիմնավորող սահմանված կարգի փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկային և վճարային փաստաթղթեր, համապատասխան հայտարարագիր և այլն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգին համապատասխան՝ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի դուրս գրած տեղեկանքը: Նշված տեղեկանքը լրացվում է երեք բնօրինակից, որի մեկ օրինակը տրվում է ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձանց (ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային կամ հարկային մարմին), երկրորդ օրինակը պահվում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամում, իսկ երրորդը ներկայացվում է հարկային մարմին՝ մինչև տեղեկանքի դուրսգրման ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

Ավելացված արժեքի հարկից ազատված և ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով ավելացված արժեքի հարկի հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

(2-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-272-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։