Հոդված 2
Հոդված 2.
Համաձայնագրով իրականացվող ծրագրի շրջանակներում`
1) ծախսված միջոցների հաշվին կապալառուի կողմից պատվիրատուին ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից, իսկ պատվիրատուն ազատվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան առաջացող՝ այդ գործարքների մասով կապալառուի փոխարեն ավելացված արժեքի հարկի գծով հարկային պարտավորություններ կրելու պարտավորություններից.
2) ծախսված միջոցների հաշվին կապալառուն ազատվում է ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական գործունեությունից շահութահարկի վճարումից, իսկ պատվիրատուն ազատվում է ոչ ռեզիդենտի կողմից ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական գործունեությունից ոչ ռեզիդենտի համար շահութահարկի գծով հարկային գործակալ հանդես գալու պարտավորությունից.
3) բանկը, փոխատուն և Իրանի Արտահանման Երաշխավորման Հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) ազատվում են համաձայնագրով և փոխառության պայմանագրով պատվիրատուի կողմից վճարվող՝ վարկի և փոխառության տոկոսների, դրանց սպասարկման հետ կապված միջնորդավճարների և ապահովագրական վճարների գծով առաջացող շահութահարկից, իսկ պատվիրատուն ազատվում է համաձայնագրով և փոխառության պայմանագրով բանկին, փոխատուին և հիմնադրամին վճարվող՝ վարկի և փոխառության տոկոսների, դրանց սպասարկման հետ կապված միջնորդավճարների և ապահովագրական վճարների մասով ոչ ռեզիդենտի համար շահութահարկի գծով հարկային գործակալ հանդես գալու պարտավորությունից.
4) պատվիրատուն ազատվում է կապալառուի մատակարարած ապրանքների ներմուծման համար գանձվող ավելացված արժեքի հարկից և մաքսատուրքից:
(2-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-279-Ն)