Հոդված 1
Հոդված 1.
Սույն օրենքը կարգավորում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ծրագիրն իրականացնող կազմակերպություն կամ պատվիրատու) և Իրանի Իսլամական Հանրապետության «Սանիր» ընկերության (այսուհետ` կապալառու) միջև կնքված կապալի պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) շրջանակներում պատվիրատուի և Իրանի Իսլամական Հանրապետության Արտահանման զարգացման բանկի (այսուհետ` բանկ) միջև կնքված ֆինանսական համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր), պատվիրատուի և կապալառուի դուստր՝ «ՍԱՆԻՐ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՖԶԵ» ընկերության (փոխատուի) միջև կնքված փոխառության պայմանագրի համաձայն` Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների (այսուհետ` ծրագիր) նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնությունների սահմանման և դրանց կիրառման հետ կապված հարաբերությունները: