Հոդված 4
Հոդված 4.
Սույն օրենքով սահմանված հարկային և մաքսային արտոնությունները կիրառվում են ծրագրի սկսման պահից, և մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծրագրի շրջանակներում պատվիրատուի մոտ հաշվարկված և չվճարված հարկային և մաքսային պարտավորությունները (կապալառուի փոխարեն` ավելացված արժեքի հարկը, կապալառուին վճարված եկամուտներից` շահութահարկը, կապալառուի կողմից մատակարարված ապրանքների ներմուծման համար գանձվող ավելացված արժեքի հարկը և մաքսատուրքը, ինչպես նաև դրանց գծով տույժերը և տուգանքները) ենթակա են վերահաշվարկման:
(4-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-279-Ն)